TotalFootball.am


15.01.20 14:09

Իտալիայում հայտնել են, որ Կուլիբալիի ապագան որոշված է


«Նապոլիի» ու Սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդու Լուլիբալին մրցաշրջանի ավարտից հետո կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Իտալացի լրագրող Ֆաբիո Սանտինին Arenapoli-ին պատմել է, որ ակումբներն արդեն պայմանավորվել են ապագա տրանսֆերի համար:

«Նապոլին» Կուլիբալիին «Մանչեսթեր Յունայթեդին» կվաճառի 70-75 միլիոն եվրոյով: Կարծես թե ամեն բան արդեն համաձայնեցված է: Ըստ ամենայնի, գործարքը կիրականացվի հունիսին, հաստատ ոչ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում», - ասել է Սանտինին:

Հունիսին Կուլիբալին կդառնա 29 տարեկան: Նրա պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում սենեգալցին ակումբային բոլոր մրցաշարերում 20 խաղի է մասնակցել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0