TotalFootball.am


15.01.20 14:47

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Տոտենհեմը» նորեկ ունի


«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը վարձավճարով տեղափոխվել է «Տոտենհեմ: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի «Թվիթերի» պաշտոնական էջը:

Անգլիական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի հետ 18-ամսյա վարձակալության պայմանագիր կնքելու մասին՝ հետագայում նրա տրանսֆերը գնելու իրավունքով: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:

Ժեդսոն Ֆերնանդեշը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 7 խաղի, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: 2018 թվականից կիսապաշտպանը հանդես է գալիս նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0