TotalFootball.am


15.01.20 15:16

«Իբիցայի» նախագահ. «Մենք լուրջ ակումբ ենք, ոչ թե գիշերային ակումբ»


Իսպանիայի Գավաթի վիճակահանության արդյունքում «Բարսելոնային» որպես մրցակից բաժին է հասել Սեգունդայում հանդես եկող «Ունիոն Դեպորտիվա Իբիցան»: Այս վիճակահանությունը սպորտային հեռուստաշոուների համար կատակելու առիթ է դարձել:

Ամադեո Սալվոն՝ «Իբիցայի» նախագահը, քննադատել է TV3-ով հեռարձակվող Esport Club հաղորդումը այն բանից հետո, երբ նրանք ակումբի լոգոն փոխարինել են Pacha գիշերային ակումբի տարբերանշանով:

Ֆունկցիոները «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել այդ մասին, ինչպես նաև ավելի ուշ մեկնաբանություն տվել Cadena COPE-ին, նշելով, որ հանրային ֆինանսավորում ունեցող հեռուստաալիքի եթերում ֆուտբոլային ակումբը գիշերային ակումբի հետ կապելն ու կատակելը անհարգալից քայլ է:

«Դա անարգանք է համեստ ակումբի նկատմամբ: Մենք լուրջ ակումբ ենք, ոչ թե գիշերային ակումբ: Ինձ դա դուր չեկավ», - ասել է Սալվոն:

 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0