TotalFootball.am


16.01.20 11:48

Խամես Ռոդրիգես + 70 միլիոն եվրո. «Ռեալը» առաջարկ է պատրաստում «Նապոլիի» պաշտպանի համար


Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկ անի իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին: Այս մասին հաղորդում է El Desmarque-ը:

Ֆուտբոլիստով անձնապես հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Սակայն «Նապոլին» չի ընդունել անգլիացիների առաջարկը, որը հասել էր 110 միլիոնի, և, կարծես, նրանք այլևս մտադրություն չունեն բանակցությունների մեջ մտնել նրանց հետ:

Դա ճանապարհ է բացում Մադրիդի «Ռեալի» համար, որտեղ Զինեդին Զիդանը շարունակում է պնդել Կուլիբալիի տրանսֆերը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նպատակին հասնելու պլան ունի, որը նախատեսում է Խամես Ռոդրիգեսին ներառել գործարքում, որը միշտ հետաքրքրել է նեապոլիտանական ակումբին: Դա կարող է առանցքային դեր խաղալ, հատկապես եթե Ֆաբիան Ռուիսը ի վերջո հեռանա, ինչը շատ հավանական է թվում:

«Ռեալի» առաջարկը կազմել է 70 միլիոն եվրո և Խամես Ռոդրիգեսը՝ Կուլիբալիի դիմաց, որը չի ցանկանում կարիերան շարունակել «Նապոլիում», եթե նրանք դուրս չգան Չեմպիոնների Լիգա:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0