TotalFootball.am


16.01.20 12:55

Դոնարումայի եղբայրը դարձել է «Միլանի» ռեկորդակիր


Անտոնիո Դոնարուման՝ «Միլանի» հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ավագ եղբայրը, դարձել է ակումբի ռեկորդակիր: Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է լրագրող Ջուզեպե Պաստորեն:

Անառիկ պահելով սեփական դարպասը Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում (3-0), 29-ամյա դարպասապահը դարձել է ակումբի պատմության առաջին դարպասապահը, որը թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է ոչ պակաս, քան 300 րոպե, ընդ որում ոչ մի գոլ բաց չի թողել:

Անտոնիոն «Միլան» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը հունական «Աստերաս Տրիպոլիից»: Նրա տրանսֆերն իտալական ակումբին 0,98 միլիոն եվրո էր արժեցել: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0