TotalFootball.am


16.01.20 13:24

Չիչարիտոն կարող է դառնալ «ԼԱ Գելաքսիի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը»


Իսպանական «Սևիլիայի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսը մոտ է MLS-ի «ԼԱ Գելաքսի» ակումբ տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Տրանսֆերի արժեքը կկազմի 9 միլիոն եվրո: Եվս 3 միլիոն եվրո կվաճարվի որպես բոնուս: Այդպիսով, «Գելաքսին» կգերազանցի 2015 թվականի սեփական տրանսֆերային ռեկորդը, երբ «Վիլյառեալից» 6 միլիոն եվրոյով ձեռք էին բերել Ջովանի դոս Սանթոսին:

31-ամյա հարձակվողը 2019-ին է տեղափոխվել «Սևիլիա» «Վեսթ Հեմ Յունայթեդից»: Այդ ժամանակ նրա տրանսֆերն արժեցել էր 7,75 միլիոն եվրո: Իսպանական ակումբում նա 17 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և աչքի է ընկել 4 գոլով:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0