TotalFootball.am


16.01.20 13:40

Պոչետինոն նշել է, թե որ առաջնություններում է տեսնում իր ապագան


«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իր համար ակումբի ընտրություն անելիս առաջնային ուղղությունները լինելու են անգլիական Պրեմիեր-լիգան ու Իսպանիայի առաջնությունը:

«Որտե՞ղ եմ տեսնում իմ հաջորդ աշխատավայրը: Անգլիայում կամ Իսպանիայում: Իմ բախտը բերել է, որ մարզչական կարիերաս սկսել եմ «Էսպանյոլում», իսկ հետո տեղափոխվել եմ Անգլիա, որպեսզի սովորեմ անգլերեն ու բացահայտեմ այլ մշակույթներ: Ֆուտբոլն Անգլիայում է ծնվել, բայց Լա Լիգայում հրաշալի ֆուտբոլ է ու հիանալի մարզիչներ: Այսօր Լա Լիգան ֆուտբոլիստների ու մարզիչների էտալոն է, և այն, թե ինչպես են վերջին 20 տարիներին ֆուտբոլ խաղում աշխարհում, հաստատում է դա:

Լինելով մարզիչ՝ միշտ ձգտում ես հայտնվել լավագույն տեղում: Կարծում եմ՝ Անգլիան ու Իսպանիան աշխարհի երկու լավագույն լիգաներն են», - Պոչետինոյի խոսքերն է մեջբերել Evening Standart-ը:

Մաուրիսիոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-ի մայիսից 2019-ի նոյեմբեր: Ավելի վաղ մարզել է «Էսպանյոլն» ու «Սաութհեմփթոնը»:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0