TotalFootball.am


16.01.20 14:36

Խաչաձև կապանների վնասվածքից հետո Ասենսիոն առաջին անգամ մարզվել է խաղադաշտում


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում անցած տարվա օգոստոսից ի վեր: Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական «Թվիթերը»:

Հիշեցնենք՝ կիսապաշտպանը վերականգնվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որն ստացել էր մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում: Ավելի վաղ տեղեկություն կար, որ 23-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի ամբողջ 2019/20 մրցաշրջանը:

Մարկո Ասենսիոն «Ռեալ» էր տեղափոխվել «Մալյորկայից» 2015 թվականի ամռանը, 3.5 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում 44 խաղ է անցկացրել՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: «Արքայական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0