TotalFootball.am


16.01.20 14:47

Վալվերդեն «Բարսելոնայից» չի ստանա պայմանագրով նշված ամբողջ գումարը հեռացվելու համար


«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ստանա իրեն հասանելիք գումարը ակումբի հետ պայմանագիրը խզելու համար: Այս մասին հաղորդում է Mundo Dportivo-ն:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մասնագետը «կապտանռնագույնների» հետ բանակցությունների մեկնարկելուց առաջ իր ներկայացուցչին խնդրել է ակումբի հետ համագործակցությունն ավարտել հնարավորինս դրական նոտայով: Վալվերդեն ցանկացել է լավ հարաբերություններ պահպանել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, ինչով էլ պայմանավորված՝ կողմերը պայմանավորվել են, որ Վալվերդեն կստանա հրաժարագնի մեծ մասը, բայց ոչ ամբողջ գումարը, որը պետք է կազմեր պայմանագրով մնացած ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը:

Վալվերդեն «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2017 թվականին: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել էր Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ նվաճել էր երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0