TotalFootball.am


19.01.20 11:41

Մեսսին Սետյենին խորհուրդ է տվել գնել Սերխիո Ագուերոյին


«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին խորհուրդ է տվել ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Այս մասին հաղորդում է Mirror-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ 61-ամյա մասնագետն ու արգենտինացի ֆուտբոլիստը զրույց են ունեցել Սետյենի՝ «կապտանռնագույնների» ղեկին նշանակվելուց հետո: Զրույցի ընթացքում Մեսսին ասել է, որ Ագուերոն իդեալական փոխարինող է Լուիս Սուարեսին, որը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 4 ամսով:

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է ակումբային 21 խաղի: 31-ամյա հարձակվողը 18 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Արգենտինացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0