TotalFootball.am


22.01.20 15:58

Սուլշերը վստահ չէ, որ Ռեշֆորդը կվերադառնա այս մրցաշրջանում


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի կարողացել ուղիղ պատասխանել այն հարցին, թե կվերականգնվի՞ արդյոք թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մինչև ամառ, և արդյոք վտանգ կա՞, որ նա բաց կթողնի Եվրո-2020-ը:

«Մարկուսը կստանա այնքան ժամանակ, որքան իրեն պետք է վերականգնվելու համար: Մենք չենք պատրաստվում վտանգի ենթարկել ֆուտբոլիստներին, երբ նրանք վնասվածք են ստանում: Մեր տրամադրության տակ է երկրի լավագույն բժշկական անձնակազմը, և ես վստահ եմ, որ երբ Մարկուսը վերադառնա, 100 տոկոսով առողջ կլինի», - Սուլշերի խոսքերն է մեջբերել The Independent-ը:

Մարկուս Ռեշֆորդը մասնակցել է ԱՊԼ-ի 22 խաղի: Այս մրցաշրջանում ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0