TotalFootball.am


22.01.20 17:46

Սուլշերը բացատրել է Հոլանդի չկայացած տեղափոխությունը ՄՅՈՒ


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է, թե ինչու ակումբը ձեռք չբերեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին: Հարձակվողի անունը կապվում էր անգլիական ակումբ տեղափոխության հետ, բայց արդյունքում դեկտեմբերին ֆուտբոլիստը հայտնվեց Դորտմունդի «Բորուսիայում»:

«Կարևոր է, որ մենք պահպանեցինք առողջ բանականությունը: Կան բաներ, որոնք անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ, երբ ֆուտբոլիստների ես ձեռք բերում: Չի կարելի իշխանություն տալ գործակալներին՝ նրանց թույլ տալով թելադրել հրաժարագնի և այլ հարցերի վերաբերյալ կետերը: Հենց դա էին փորձում մեզ պարտադրել, բայց մենք պետք է սառը գլխով դատեինք ու ամեն ինչ պահեինք մեր ձեռքում», - Սուլշերի խոսքերն է մեջբերել ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» նորամուտի խաղում Հոլանդը փոխարինման դուրս եկավ ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ: ՄՅՈՒ-ն Ռեշֆորդի վնասվածքի պատճառով սկսել է հարձակվողի ակտիվ փնտրտուք և ցանկանում է կարճաժամկետ գործարք կատարել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0