TotalFootball.am


22.01.20 18:28

Մբապեն նշել է, թե ումով պետք է ոգեշնչվի հիմա, եթե չի կարող կրկնել Մեսսիի կարիերան


ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ ցանկանում է իր կարիերայում ընթանալ Կրիշտիանու Ռոնալդուի հետքերով: Ֆրանսիացու կարծիքով՝ իրեն չի հաջողվի հետևել Լիոնել Մեսսիի օրինակին, քանի որ արդեն հեռացել է հարազատ ակումբից՝ «Մոնակոյից», այն դեպքում, երբ արգենտինացին ողջ կարիերայի ընթացքում խաղում է «Բարսելոնայում»:

«Ինձ արդեն չի հաջողվի այնպիսի կարիերա ստեղծել, ինչպիսին Լիոնել Մեսսիինն է: Դրա համար պետք է մնայի «Մոնակոյում»: Բայց, չնսեմացնելով Լեոյի վաստակը, հիմա ես պետք է ոգեշնչվեմ Կրիշտիանուի կարիերայով», - ֆրանսիացու խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 22 խաղ է անցկացրել ակումբային բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0