TotalFootball.am


22.01.20 18:44

ՄՅՈՒ-ն չի պատրաստվում Բրունու Ֆերնանդեշի համար վճարել պահանջվող գումարը


«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սպորտինգը» շարունակում են բանակցությունները կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերի շուրջ:

Անգլիական ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 55 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Այս մասին հաղորդում է A Bola-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպորտինգը» ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո է պահանջում: Այդուհանդերձ, ՄՅՈՒ-ն պորտուգալական ակումբին հայտնել է, որ գործարքը չի կայանա, եթե նրանք չնվազեցնեն գումարը:

Ֆերնանդեշն արդեն ՄՅՈՒ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմագիրը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ, եթե տեղափոխությունը կայանա:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 16 խաղի՝ խփելով 8 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0