TotalFootball.am


25.01.20 20:37

«Ռոմայի» հայտացուցակը «Լացիոյի» դեմ խաղում. Ֆոնսեկայի սպասումները չարդարացան


Ա Սերիայի 21-րդ տուրի շրջանակում վաղը՝ հունվարի 26-ին, «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Լացիոյին»: «Գայլերի» մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը հռոմեական դերբիի համար: 

Պաուլո Ֆոնսեկան վաղվա խաղի համար ընտրել է 22 ֆուտբոլիստի: Նրանց թվում բացակայում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ Ֆոնսեկան հայտնել էր, որ հայ կիսապաշտպանը կարող է պատրաստ լինել «Լացիոյի» հետ խաղին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում: Հայ ֆուտբոլիստն ձախ ազդրի վնասվածք ունի, որի պատճառով բաց է թողել «Յուվենտուսի» և «Ջենոայի» դեմ խաղերն Ա Սերիայում և «Պարմայի» դեմ հանդիպումն Իտալիայի գավաթի խաղարկությունում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0