TotalFootball.am


11.02.20 00:00

Վնասվածքները՝ կանաչ լույս. «Բարսելոնան» կարող է խաղացնել 20-ամյա Արաուխոյին


«Բարսելոնան» կադրային լուրջ խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղին ընդառաջ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ժերար Պիկեն շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի՝ «Ատլետիկի» հետ խաղում: Հիմա նա մարզվում է անհատական ծրագրով, բայց հինգշաբթի օրը պետք է վերադառնա ընդհանուր խումբ:

Սամուել Ումտիտին աջ ծնկի հետ կապված խնդիրներ ունի, որը հրաժարվել էր վիրահատել ԱԱ-2018-ից հետո: Ֆրանսիացին հարկադրված է հատուկ պրոցեդուրաներ անցնել:

Բացի դրանից, Կլեման Լանգլեն որակազրկված է մեկ խաղով 23-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում հեռացման համար: Այդպիսով, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը, ամենայն հավանականությամբ, «Խետաֆեի» հետ խաղում խաղադաշտ դուրս կբերի 20-ամյա պաշտպան Ռոնալդ Արաուխոյին:

«Բարսելոնա» - «Խետաֆե» խաղը կկայանա փետրվարի 15-ին: «Բարսելոնան», հավաքելով 49 միավոր, զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0