TotalFootball.am


11.02.20 20:54

Որքան կարժենա Մեսսիի հետ 4-ամյա պայմանագիրն իտալական ակումբների համար


Հայտնի է դարձել, թե որքան գումար ստիպված կլինեն ծախսել իտալական ակումբները «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխվելու դեպքում:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը՝ ծախսերի հարցը հիմնական կախված է իմիջային իրավունքների արժեքից, որոնք ամբողջությամբ պատկանում են Մեսսիին:

«Բարսելոնայում» Մեսսին ստանում է մաքուր 35 միլիոն եվրո: Համարվում է, որ դա նվազագույն աշխատավարձն է, որին նա կհամաձայնի այլ ակումբում: Այդպիսով, ներառյալ հարկերը՝ Մեսսիի աշխատավարձն ակումբին 66 միլիոն եվրո կարժենա: Իսկ եթե հաջողվի նվազեցնել հարկային գործակիցը, ապա աշխատավարձը կկազմի 51 միլիոն եվրո՝ մրցաշրջանի համար:

Այդպիսով, ընդհանուր առմամբ տարեկան աշխատավարձը կարող է տատանվել 86-ից 91 միլիոն եվրոյի միջև: Այդ դեպքում 4-ամյա պայմանագրի ծախսերը կկազմեն 350-365 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է լքել «Բարսելոնան» ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ նրան ձեռք բերելու փորձ կանեն «Յուվենտուսը», «Ինտերտը», «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0