TotalFootball.am


11.02.20 22:20

France Football. Գրիզմանը խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների՝ իրեն նախանձելու մասին


France Football հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի խոսքերը կատալոնական ակումբի ֆուտբոլիստների կողմից իր նկատմամբ նախանձի մասին այն բանի համար, որ ինքը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթել է ԱԱ-2018-ը:

«Նրանք չեն կարողանում հարմարվել ինձ հետ, ես թևաթափ չեմ լինում: Այո, նրանք նախանձում են ինձ Աշխարհի առաջնության համար: Ավելի լավ է ժպտալ», - իբր ասել է Գրիզմանը իր մտերիմների հետ անձնական խոսակցության ժամանակ:

Ինչպես հաղորդում է France Football-ը՝ Գրիզմանը անձնական խոսակցություններում բողոքում է կատալոնական ակումբում իր վիճակից, բայց ջանում է հանրայնորեն դա ցույց չտալ:

Սակայն կատալոնական լրատվամիջոցները՝ Diario Sport-ն ու Mundo Deportivo-ն պնդում են, որ Գրիզմանը երբեք նման բան չի ասել: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ Գրիզմանը երբեք հարցազրույց չի տվել France Football պարբերականին: Կատալոնական ԶԼՄ-ները ենթադրում են, որ ֆրանսիական պարբերականը կեղծ միտք է հրապարակել:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ Գրիզմանին մոտ կանգնած աղբյուրը հերքել է այն, որ ֆուտբոլիստը խոսել է «Բարսայի» ֆուտբոլիստների կողմից նախանձի մասին: Մասնավորապես, նշուվում է, որ Գրիզմանի շրջապատը կապ է հաստատել France Football-ի հետ, որպեսզի հերքեն այդ խոսքերը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0