TotalFootball.am


11.02.20 22:44

Հոլանդի արժեքը աճել է Transfermarkt-ում, Պյոնտեկի ու Սուսոյի գինը նվազել է


Transfermarkt պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Համեմատաբար մեծ առաջընթաց է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը, որի արժեքը բարձրացել է 15 միլիոն եվրոյով ու այժմ արժե 60 միլիոն եվրո: 15 միլիոն եվրոյով աճել է նաև «Բավարիայի» կիսապաշտպան Ալֆոնսո Դեվիսի արժեքը (40 մլն): Զգալիորեն բարձրացել են «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուշեվսկու (35 մլն) և «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի (25 մլն) արժեքները:

Նվազել են «Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի (27 մլն՝ 32-ի փոխարեն), «Միլանի» կիսապաշտպան Սուսոյի (22` 30 մլն-ի փոխարեն), «Սևիլյայի» կիսապաշտպան Էվեր Բանեգայի (9 մլն՝ 15-ի փոխարեն) և «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի (7 մլն՝ 10-ի փոխարեն) արժեքները:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0