TotalFootball.am


11.02.20 22:58

Էմերին մանրամասներ է ներկայացրել Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունից


ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ 2017-ին փարիզյան ակումբ տեղափոխվելու մանրամասների մասին:

«Երբ ՊՍԺ-ն պատրաստվում էր պայմանագիր ստորագրել Նեյմարի հետ, ես պետք է անձամբ նրան բացատրեի, որ մենք պարաստվում ենք թիմը կառուցել նրա շուրջ: Բանակցություններ վարելով նման ֆենոմենալ ֆուտբոլիստի հետ՝ դուք չեք կարող ասել, որ արդեն թիմ ունեք ու նա ստիպված է լինելու հարմարվել: Դուք պետք է թիմը նրա շուրջ կառուցեք: Հակառակ դեպքում նա չի համաձայնի տրանսֆերին, դա՝ հաստատ: Նախագահն ու տնօրենները քննարկում են պայմանագիրը, բայց հենց մարզիչը պետք է համոզի ֆուտբոլիստին», - Էմերիի խոսքերն է մեջբերել France Football-ը:

Հիշեցնենք՝ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ 2017-ին տեղափոխվել էր 222 միլիոն եվրոյով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0