TotalFootball.am


11.02.20 23:12

Ռոնալդո. ««Ռեալն» ավելի մեծ ակումբ էր, քան ես կարող էի պատկերացնել»


Բրազիլայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է «Ռեալի» կազմում խաղալու մասին:

«Ես Ռոբերտո Կառլոսի հետ խաղում էի հավաքականում, նա պատմում էր ինձ, թե ինչ է իրենից ներկայացնում Մադրիդը, և այնտեղ իր փորձառության մասին: Դա իմ մեջ տպավորվել էր, և մի քանի տարի անց ես ցանկանում էի իմ աչքով տեսնել դա:

Ես տեղափոխվեցի «Ռեալ», և դա նույնիսկ շատ ավելի մեծ էր, քան ինձ պատմել էր Ռոբերտոն: Ավելին, քան ես կարող էի պատկերացնել: Դա «Ռեալն» է: Ավելի մեծ սպասելիքներ, հսկայական ճնշում: Եվ, իհարկե, այստեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

Ուրախ էի իմանալ, թե որքան մեծ է այս ակումբը, ինչպես նաև, որ ես կարող եմ օգնել նրան՝ ավելի լավը դառնալ: «Գալակտիկոսից» շատ բան էին սպասում: Ի վերջո, մենք կարողացանք տպավորություն գործել, դարձանք հաղթողների սերունդ ու փոխեցինք ֆուտբոլում գործին մոտեցումը», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0