TotalFootball.am


11.02.20 23:23

Կոուտինյոն՝ «Լիվերպուլի» մասին. «Ուրախ եմ նրանց համար, բայց ես հետ չեմ նայում»


«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարծիք է հայտնել այս մրցաշրջանում իր նախկին թիմի՝ «Լիվերպուլի» խաղի մասին:

««Լիվերպուլի» հիանալի ելույթներն ինձ չեն զարմացնում: Մենք արդեն տեսել ենք դա անցած տարի, երբ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան, բայց ես զարմացած չեմ, չէ՞ որ նրանք ֆանտաստիկ կազմ ու մարզիչ ունեն:

Ես երջանիկ եմ նրանց համար, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ, նախկին թիմակիցներ: Ուրախ եմ նրանց համար, բայց այսքանով՝ վերջ:

Հետ չեմ նայում: Ես այլ ճանապարհ եմ ընտրել, հիմա գտնվում եմ հերթական ճանապարհորդության մեջ: Ինչպես և «Լիվերպուլը»՝ ես լիովին կենտրոնացած եմ իմ երազանքին հասնելու վրա: Գոհ եմ այն բանից, ինչ արել եմ նախկինում, և հիմա կարող եմ միայն առաջ նայել», - Կոուտինյոյի խոսքերն է մեջբերել Sports Illustrated-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0