TotalFootball.am


13.02.20 20:33

Մոսկվայի «Արարատը» դադարեցրել է գոյությունը


Ռուսական ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչյովը հայտնել է, որ Մոսկվայի «Արարատը» դադարեցրել է գոյությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ Մոսկվայի «Արարատը» դադարեցրել է իր գոյությունը: Նրանք մեծ պարտքեր ունեն, ակումբը զրկվել է արտոնագրից: Ակումբից դադարել էին կապի դուրս գալ», - Ռոգաչյովի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:

«Արարատը» հիմնվել էր 2017-ի մարտին՝ Մոսկվայում հայ երիտասարդության Ասոցիացիայի աջակցությամբ: Ակումբը սկսել էր ելույթ ունենալ երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ մի քանի ամիս անց ստացել էր երկրորդ դիվիզիոնի «Ցենտր» գոտու արտոնագիր:

«Արարատում» հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն, Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովն ու Իգոր Լեբեդենկոն:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0