TotalFootball.am


13.02.20 21:04

Մալկոմ. «Չեմ զղջում «Բարսելոնայից» հեռանալու համար»


«Զենիթի» հարձակվող Մալկոմը մեկնաբանել է «Բարսելոնայից» պետերբուրգյան թիմ տեղափոխվելը: Բրազիլացին խոստովանել է, որ Իսպանիան լքել է՝ ղեկավարության և ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ պահպանելով: Ընդ որում, Մալկոմն ընդգծել է, որ չի զղջում իր որոշման համար՝ չնայած այս մրցաշրջանում կատալոնացիների կազմում առաջացած կադրային խնդիրների պատճառով, որոնք կարող էին իր համար ուղի հարթել դեպի մեկնարկային կազմ:

«Ես ոչ մի խնդիր ու թյուրըմբռնում «Բարսելոնայում» չեմ ունեցել: Ես ակումբից լավ հարաբերություններով եմ հեռացել: Ես պարզապես ցանկանում էի ֆուտբոլ խաղալ: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ նման նպատակներ է հետապնդում: Իսկ «Զենիթը» ցանկանում էր, որ ես գայի ու ֆուտբոլ խաղայի:

«Բարսելոնայում» ես ոչ մի խնդիր չեմ ունեցել: Առաջվա պես երբեմն շփվում եմ ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ:

Չե՞մ մտածել արդյոք այն մասին, թե ինչ շանսեր կունենայի «Բարսելոնայում»՝ հաշվի առնելով թիմի կադրային խնդիրները: Ոչ, ես մտածում եմ միայն «Զենիթի» մասին: Ես ռուսերեն եմ սովորում, որպեսզի շփվեմ, խաղամ ու ցույց տամ, թե ինչի համար եմ գտնվում այստեղ», - Մալկոմի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0