TotalFootball.am


13.02.20 23:23

[ՖՈՏՈ] Զիդանի հետ վթարի մեջ հայտնված մարդը խնդրել է սելֆի անել


Իգնասիո Ֆերնանդեսը, որը «Ռեալի» մարզաբազայից ոչ հեռու «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ դարձել է ավտովթարի մասնակից, լուսանկարվել է մարզչի հետ: Ֆրանսիացի մասնագետն իր ավտոմեքենայով հարվածել է Ֆերնանդեսի մեքենային: Հարվածն ուժեղ չի եղել, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ֆերնանդեսը Զիդանին խնդրել է սելֆի անել: Մարզիչը համաձայնել է, ինչից հետո ուղևորվել է թիմի մարզմանը:

«Երբ տեսա նրան ու հասկացա, որ դա Զիդանն է, նրան ասացի. «Կուզեի ձեզ այլ հանգամանքներում հանդիպել, բայց սա էլ վատ չէ»: Խնդրեցի սելֆի անել, այլապես մարդիկ չէին հավատա, որ ինձ իսկապես հարվածել է Զիդանը: Նա սիրով համաձայնեց, հանեց գլխարկն ու մենք նկարվեցինք: Ավելի ուշ ինձ զանգահարեց Զիդանի ներկայացուցիչը, նա երախտապարտ էր, որ իրավիճակը արագ լուծվեց: Նա շնորհակալություն հայտնել ինձ ու առաջարկեց «Ռեալի» հուշանվերներ, ինչպես նաև խաղի տոմսեր», - Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0