TotalFootball.am


14.02.20 00:51

«Ռեալը» պատրաստ է ամռանը վճարել Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը


Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսով: Իսպանական գրանդը կարող է ակտիվացնել ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը՝ վճարելով 111 միլիոն եվրո հրաժարագինը: Այս մասին հաղորդում է TyC Sports-ը:

Այս մրցաշրջանում Մարտինեսն Ա Սերիայի 20 խաղի է մասնակցել՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Բացի «Ռեալից»՝ հարձակվողով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան», որը նրան դիտարկում է որպես Լուիս Սուարեսին փոխարինողի:

Ավելի վաղ Մարտինեսն ասել էր, որ մինչ «Ինտեր» տեղափոխվելը «Ռեալն» իր նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում: Մարտինեսը միլանյան ակումբ է տեղափոխվել արգենտինական «Ռասինգից»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0