TotalFootball.am


14.02.20 01:28

Ռակիտիչ. «Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ»


«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծիք է հայտնել իր թիմակից Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեսսիի հետ խաղալը ապշեցուցիչ է, դա իսկապես որ ինչ-որ յուրահատուկ բան է, չէ՞ որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Բոլոր ժամանակներում եղել են առանձնահատուկ ֆուտբոլիստներ: Հավանաբար, Լեոն լավագույնն է վերջին 15 տարում: Եվ, իմ կարծիքով, նա լավագույնն է բոլոր ժամանակներում: Հիանալի էր վերջին 6 տարում նրա հետ խաղալը:

Իհարկե, ես կուզեի խաղալ Ռոնալդուի հետ, չէ՞ որ նա նույնպես պատմության գլխավոր ֆուտբոլիստներից մեկն է: Ինձ դուր է գալիս հետևել նրան, այն բանին, թե նա ինչ է անում «Յուվենտուսում»: Նրան համարում եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը», - Ռակիտիչի խոսքերն է մեջբերել Bleacher Report-ը:

Ռակիտիչը «Բարսելոնայում» խաղում է 2014 թվականից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել 31-ամյա խորվաթին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0