TotalFootball.am


16.02.20 12:45

Զիդանն արձագանքել է «Ման. Սիթիին» Եվրագավաթներից հեռացնելու լուրին


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիին» Եվրագավաթների 2020/21 և 2021/22 մրցաշրջանների խաղարկություններից հեռացնելու մասին նորությանը։

«Ռեալն» ու Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն ՉԼ 1/8 եզրափակչում։ Խաղերը կկայանան փետրվարի 26-ին ու մարտի 17-ին։

«Ես չգիտեմ` ինչ կփոխվի Եվրոպայում, բայց դա հաստատ ոչ մի կերպ չի ազդի մեր երկու հանդիպումների վրա։ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է մնալ ուժեղ ու մրցունակ թիմ», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն 2012-ից 2016 թվականների ընթացքում ֆինանսական մեքենայությունների համար «Սիթին» 2 մրցաշրջանով զրկել է Եվրագավաթների մասնակցությունից, ինչպես նաև տուգանել 30 միլիոն եվրոյով։ Անգլիական ակումբը կարող է պատիժը բողոքարկել սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0