TotalFootball.am


17.02.20 20:04

«Բարսելոնան» ներողություն է պահանջել իսպանական ԶԼՄ-ներից


«Բարսելոնան» պաշտոնական կայքում հերքել է սոցիալական ցանցերում ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի իմիջի պաշտպանության համար i3 Ventures ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին տեղեկությունը:

Կատալոնական ակումբը նաև պահանջել է իսպանական ԶԼՄ-ներից՝ ներղություն խնդրել ու անմիջապես հրապարակել այդ տեղեկության հերքումը. Հակառակ դեպքում «Բարսելոնան» խոստացել է դիմել դատարան:

Վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ ընկերության նպատակնն այն է, որպեսզի սոցիալական կայքերի միջոցով հանրային կարծիք ձևավորեն Բարտոմեուի հեղինակության մասին, մաքրեն տնօրենների խորհրդի իմիջը, իսկ դրա փոխարեն վնաս հասցնեն նախկին ֆուտբոլիստների, ներկայիս կազմի և տնօրենների խորհրդի հակառակորդների հեղինակությանը: Ընկերությունը, որի հետ իբր կնքվել է պայմանագիրը, ղեկավարում է 100 հաշիվ «Թվիթերում» և «Ֆեյսբուքում»: Հարձակման են ենթարկվել այնպիսի մարդկանց սոցիալական էջերը, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեն, Խոսեպ Գվարդիոլան, Չավին ու Կառլես Պույոլը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0