TotalFootball.am


17.02.20 20:23

Սուլշեր. «Պոգբան ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստն է, ոչ թե Ռայոլայի»


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վիճակի մասին:

«Ամենավերջին բանը, որ ցանկանում է ֆուտբոլիստը, վնասվածք ստանալն ու թիմին օգուտ բերելու հնարավորություն չունենալն է: Պոլը ֆուտբոլիստ է և ցանկանում է ֆուտբոլ խաղալ. Նա գիտի, որ հիմա պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի վերադառնա իր լավագույն մարզավիճակին. Պոգբան շատ երկար ժամանակ է բաց թողել: Լավ մարզավիճակ հավաքելը մարտահրավեր է նրա համար:

Իհարկե, ես կուզեի ասել, որ Պոգբան բավականաչափ լավը կլինի ՄՅՈՒ-ում խաղալու համար, հենց որ մարզավիճակ հավաքի: Ես վստահ եմ, որ Պոլն այրվում է նորից խաղալու ցանկությամբ: Նա կարևոր խաղացող է մեզ համար, բայց նրա վնասվածքը մեզ թույլ տվեց շատ բան իմանալ այլ խաղացողների մասին:

Ես չեմ խոսել Մինո Ռայոլայի հետ, դա՝ հաստատ: Ես չեմ խոսել Պոլի հետ այն մասին, թե նրա գործակալն ինչ պետք է ասի, բայց Պոլը մեր ֆուտբոլիստն է, ոչ թե Ռայոլայի», - Սուլշերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0