TotalFootball.am


17.02.20 21:00

Գուլիտը կարծում է, որ «Միլանը» գլխավոր մարզիչ պետք է նշանակի Ռայկարդին


«Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կարծում է, որ Հոլանդիայի հավաքականի կազմում իր նախկին խաղընկեր Ֆրանկ Ռայկարդը կարող է իտալական ակումբ գլխավորել:

«Ինչո՞ւ «Միլանը» չի հրավիրում Ռայկարդին: Եթե ուզում եք հարձակվողական ֆուտբոլ խաղալ, պետք է հոլանդացի մարզիչ հրավիրել: Այո, ես գիտեմ, որ Կլարենս Զեեդորֆը մի քանի տարի առաջ փորձեր արեց մարզելու «Միլանը»: Բայց նա հատուցեց անփորձության համար, և նրան շատ քիչ ժամանակ տվեցին», - Գուլիտի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանում «Միլանը» 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ա Սերիայում՝ անցկացրած 23 խաղերում հավաքելով ընդամենը 32 միավոր:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0