TotalFootball.am


17.02.20 22:32

Սկալոնի. «Չեմ կարող Մեսսին «Բարսելոնայից» բացի այլ տեղում պատկերացնել»


Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

«Այս թեմայով հիմա շատ են խոսակցությունները, բայց ես չեմ մտածում, որ նա կհեռանա: Ես Մեսսիի հետ այս թեման չեմ քննարկել: Հուսով եմ՝ նա երջանիկ է, բայց ես չեմ կարող պատկերացնել նրան որևէ տեղ՝ «Բարսելոնայից» բացի», - ասել է Սկալոնին La Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Մեսսին տարաձայնություն է ունեցել ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ: Դրանից հետո տեղեկություն հայտնվեց այն մասին, որ 32-ամյա արգենտինացին կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

Այսօր էլ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» հսկայական գումարներ է վճարում սոցցանցերում ակումբի նախագահի հեղինակության պաշտպանության համար: Գրառումներում տեղ է գտել նաև Մեսսիի անունը: Ավելի ուշ ակումբն այդ տեղեկությունը հերքել է ու ներողություն պահանջել իսպանական ԶԼՄ-ներից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0