TotalFootball.am


18.02.20 10:31

«Լիվերպուլն» առաջինը Եվրոպայում ապահովեց ՉԼ ուղեգիրը


Անգլիական «Լիվերպուլը» դարձավ առաջին եվրոպական թիմը, որը 2019/20 մրցաշրջանի արդյունքով արդեն ապահովել է ՉԼ ուղեգիրը՝ անկախ այն բանից, թե կհեռացվի արդյոք «Մանչեսթեր Սիթին» Եվրագավաթներից: Այն, որ Կլոպի թիմը մրցաշրջանի արդյունքներով դուրս չի մնա թոփ-4-ից, պարզ դարձավ «Չելսիի» նկատմամբ 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթդի» հաղթանակից հետո:

«Չելսիի» ակտիվում 41 միավոր կա, «Տոտենհեմն» ունի 40 միավոր» Առավելագույն միավորները, որ այս թիմերը կարող են հավաքել մրցաշրջանի արդյունքում, կազմում է 74 և 73՝ համապատասխանաբար: «Լիվերպուլն» այժմ ունի 76 միավոր, իսկ դա նշանակում է, որ «Չելսին» ու «Տոտենհեմը» չեն կարող անգամ տեսականորեն շրջանցել «կարմիրներին».

2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» մերսիսայդյան ակումբի միավորների առավելությունը կազմում է 25 միավոր:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0