TotalFootball.am


18.02.20 12:10

«Միլանը» 3 տարվա վաղեմության սեփական արդյունք է թարմացրել


Ա Սերիայի 26-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին» և տնային անպարտելի խաղերի շարքը հասցրեց 9-ի (4 հաղթանակ ու 5 ոչ-ոքի)։ Նմանատիպ շարք «Միլանն» ունեցել էր նաև 3 տարի առաջ, որն ավարտվել էր 2017-ի հունվարին։

Վերջին պարտությունը տանը «Միլանը» կրել է նոյեմբերի 3-ին, «Լացիոյից»։ «Միլանը» նաև «Սան Սիրոյում» պարտվել է «Ինտերին» Ա Սերիայի 23-րդ տուրում, բայց այդ խաղում Պիոլիի թիմը հանդես էր գալիս հյուրի կարգավիճակով։

24 տուրերից հետո «Միլանը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

Մոտակա հաջորդ տնային խաղը թիմը կանցկացնի մարտի 1-ին` ընդունելով «Ջենոային»։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0