«Լոս Անջելես Գելեքսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ» Այս մասին հաղորդում է MLS-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով Radio Continental-ին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ վարել են ֆուտբոլիստի հոր հետ: «ԼԱ Գելաքսին» մտադիր է ձեռք բերել աստղային ֆուտբոլիստին, որը կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է լքել «Բարսելոնան» ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ տարաձայնության պատճառով: Նաև հաղորդվում էր, որ ակումբը վճարել է ընկերության ծառայությունների դիմաց, որը սոցցանցերում քննադատել է 32-ամյա ֆուտբոլիստին: