TotalFootball.am


19.02.20 14:52

ՄՅՈՒ-ն չի կարող «Ռեալից» Պոգբայի դիմաց խոշոր գումար ստանալ


«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է զգալիորեն քիչ գումար ստանալ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դիմաց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրվում է ֆուտբոլիստով, պատրաստ չէ ֆրանսիացու համար 60 միլիոն եվրոյից ավելի առաջարկել: «Յուվենտուսը» նույնպես հավակնում է ֆուտբոլիստին, բայց չի սպասվում, որ նրանց առաջարկը զգալիորեն ավելի բարձր կլինի իսպանացիների առաջարկածից: Նման գումարը պայմանավորված է այն բանով, որ 26-ամյա Պոգբան անձամբ է ցանկություն հայտնել լքելու թիմը, իսկ ամռանը նրա գործող պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 1 տարի: Ավելի վաղ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար հրաժարագին էր սահմանել 140 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0