TotalFootball.am


21.02.20 17:11

Ստերլինգ. ««Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է, բայց ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»»


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունն իր նկատմամբ ու պատասխանել՝ տեսնում է արդյոք իրեն «Արքայական ակումբում»:

«Ես միշտ բաց եմ նոր մարտահրավերների համար: Այս պահին ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»: Բայց կարող եմ ասել, որ «Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է: Երբ տեսնում ես այդ սպիտակ մարզաշապիկը, միանգամից հասկանում ես, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը: Դա  մեծագույն ու նշանակալից աակումբ է: Միևնույն ժամանակ, ես պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ և պետք է հարգեմ այն: Բայց «Ռեալը» իսկապես ֆանտաստիկ ակումբ է», - Ստերլինգի խոսքերն է մեջբերել AS-ը:

Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից: Ավելի վաղ պաշտպանել է «Լիվերպուլի» գույները: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 23 խաղի, որոնցում հեղինակել է 11 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0