TotalFootball.am


21.02.20 17:40

«Յուվենտուսը» կարող է «Ման. Սիթիի» պահանջած գումարով գնել Գաբրիել Ժեզուսին


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսն ամռանը կարող է դառնալ «Յուվենտուսի» հարձակվող: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին է հետաքրքրված Բրազիլիայի հավաքականի հարձակվողով: Աղբյուրը հավաստիացնում է, որ 2 մրցաշրջանով Եվրագավաթներից հեռացվելու պատճառով անգլիական ակումբում չեն խոչընդոտի ֆուտբոլիստի տեղափոխությանը: «Ման. Սիթին» ֆինանսական լուրջ խնդիրների է բախվել, ուստի պետք է կրճատել ծախսերը: Անգլիացիները 22-ամյա բրազիլացուն գնահատում են 70 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Սիթիի» հետ Ժեզուսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0