TotalFootball.am


21.02.20 19:04

Հենդերսոնը վնասվածքի պատճառով չի օգնի «Լիվերպուլին» երկար ժամանակ


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի ապաքինման ժամկետների մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում (0-1):

«Հենդերսոնի վնասվածքը կարող էր և ավելի լուրջ լինել: Նա վնասել է ազդրի հետին մկանը: Հիմա Պրեմիեր լիգայում այդ վնասվածքը սովորական բնույթ ունի, նայեք Քեյնին: Ինչ վերաբերում է Հենդերսոնին, նա դուրս է մնացել 3 շաբաթով կամ մոտավորապես այդքան, և դա լավ չէ: Բայց մեր բախտը բերել է:

Ջորդանն անհավանական կարևոր է, և ոչ միայն խաղադաշտում: Հուսով եմ՝ մեր մյուս կիսապաշտպաններին ոչինչ չի պատահի:Նրանցից յուրաքանչյուրը շանս ունի», - Կլոպի խոսքերն է մեջբերել Liverpool Echo-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0