TotalFootball.am


26.02.20 11:44

Սետյենը մարզչական հակառեկորդ է գրանցել «Բարսելոնայում»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը դարձավ վերջին 23 տարվա մեջ առաջին գլխավոր մարզիչը, որը չի կարողանում հաղթել կատալոնացիների ղեկին Չեմպիոնների լիգայում իր նորամուտի խաղում: Այս մասին հաղորդում է Opta-ն:

Սետյենի գլխավորությամբ «Բարսելոնան» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Նապոլիի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում: «Բարսայի» վերջին մարզիչը, որը չէր կարողացել հաղթանակ տանել ՉԼ առաջին խաղում, եղել էր հոլանդացի Լուի վան Գալը: Նրա գլխավորությամբ թիմը 2-3 հաշվով պարտվել էր «Նյուքասլին» 1997 թվականի սեպտեմբերին:

Սետյենը «Բարսելոնան» գլխավորել է այս տարվա հունվարի 13-ին՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0