TotalFootball.am


26.02.20 13:19

«Չելսին» Օբլակի համար առաջարկել է 30 մլն ու Կեպային


«Չելսին» դարպասապահ Յան Օբլակի վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է կատարել Մադրիդի «Ատլետիկոյին»: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով El Chiringuito-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 27-ամյա ֆուտբոլիստի համար «կապույտներն» առաջարկել են 30 միլիոն եվրո ու իրենց իսպանացի դարպասապահ Կեպա Առիսաբալագային: Ակումբում դժգոհ են Կեպայի ելույթներից և մտադիր են ավելի ուժեղ դարպասապահի հրավիրել, ինչպիսին համարում են Օբլակին:

Հիեցնենք՝ Կեպան «Չելսի» է տեղափոխվել 2018-ի ամռանը, Բիլբաոյի «Ատլետիկից»՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը: Նրա տրանսֆերի համար վճարվել է 80 մլն եվրո:

«Ատլետիկոյի» հետ Օբլակի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Սլովենացին մասնակցել է Պրիմերայի 25 խաղի՝ բաց թողնելով 18 գոլ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0