TotalFootball.am


26.02.20 14:00

«Մոնակոն» միացել է Մերտենսի համար պայքարին


«Մոնակոն» միացել է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի համար պայքարին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում:

ըստ աղբյուրի տեղեկությունների՝ իտալական ակումբը հեռու է բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգումից, ինչի հետևանքով «Մոնակոն» պատրաստակամություն է հայտնել պայմանագրի ավարտից հետո անվճար ձեռք բերել ֆուտբոլիստին: Մոնեգասկյան ակումբը Մերտենսին բարձր աշխատավարձ է առաջարկում, սակայն բելգիացին այս պահին վստահ չէ տեղափոխության նպատակահարմարությանը: Իտալիայում ֆուտբոլիստի համար նախընտրելի տարբերակը մնում է «Ինտերը», որը պատրաստ է 5 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել նրան:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դրիս Մերտենսը մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0