TotalFootball.am


26.02.20 14:18

[ՎԻԴԵՈ] Պորտուգալացի հրուշակագործը Ռոնալդուի շոկոլադե արձանն է պատրաստել


Պորտուգալացի հրուշակագործ Խորխե Կարդոսոն ստեղծել է «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Արձանը ցուցադրվել է Օվար քաղաքի կառնավալի ժամանակ: Արձանի պատրաստում շոկոլադագործից պահանջել է մոտ 200 ժամ: Կառնավալի ավարտից հետո արձանը կտեղադրվի Մադեյրա կղզու՝ Ռոնալդուի թանգարանում:

Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է 2018 թվականի ամռանից: Մինչև այդ 2009 թվականից պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի» գույները: Ա Սերիայի այս մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 21 խաղի (բոլորը՝ մեկնարկային կազմում) և դարձել է 21 գոլի (7-ը՝ 11-մետրանոցից) ու 2 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0