TotalFootball.am


26.02.20 14:30

Գատտի. «Անգամ Ռոնալդինյոն Մեսսիից ուժեղ էր իր լավագույն տարիներին»


Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատտին համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և անցյալի մեծագույն ֆուտբոլիստներին:

«Մեսսին հեռու է այն ֆուտբոլիստների մակարդակից, որոնց ես տեսել եմ: Լավագույնը Պելեն էր, հետո՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: Մյուսները չափազանց հետ են նրանցից: Անգամ Ռոնալդուն իր լավագույն տարիներին ավելի ուժեղ էր, քան Մեսսին:

Ես խաղացել եմ Մարադոնայի հետ «Բոկա Խունիորսում» և Արգենտինայի հավաքականում: Դիեգոն Մեսսիից լավն է, դա նույնիսկ չի քննարկվում: Բացի դրանից, Մարադոնան կարևոր խաղերում անհրաժեշտ պահերին դրսևորում էր իրեն, իսկ Մեսսին նման բան չի արել», - Գատտիի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով El Chiringuito-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0