TotalFootball.am


26.02.20 15:01

Գերմանական 6 թիմերը եվրագավաթային փլեյ-օֆֆներում 31 տարվա ցուցանիշ են թարմացրել


Գերմանական թիմերը, որոնք մասնակցում են եվրագավաթային մրցաշարերի խաղարկություններին, անցկացրել են փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը: Վերջինն իր խաղն անցկացրել է Մյունխենի «Բավարիան»՝ ՉԼ 1/8 եզրափակչում հաղթելով «Չելսիին» (3-0):

Ավելի վաղ եվրոպական գլխավոր մրցաշարում հաջողության էին հասել նաև Դորտմունդի «Բորուսիան», որը տանը 2-1 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին, և «ՌԲ Լեյպցիգը», որը 4-1 հաշվով էր խաղացել «Տոտենհեմի» հետ: Եվրոպա լիգայում «Այնտրախտը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել էր «ՌԲ Զալցբուրգին», «Վոլֆսբուրգըն ու «Բայերը» միևնույն՝ 2-1 հաշվով հաղթել էին համապատասխանաբար «Մալմյոյին» ու «Պորտուին»:

Ինչպես հաղորդւոմ է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը՝ գերմանական բոլոր 6 թիմերը եվրագավաթային փլեյ-օֆֆներում հաղթել են 31 տարվա մեջ առաջին անգամ: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1989 թվականին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0