TotalFootball.am


27.02.20 19:49

ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան. «Պոգբան չափից շատ նեգատիվ է հաղորդում թիմին»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Փոլ Փարքերը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Պոգբան չափից շատ նեգատիվ է հաղորդում ակումբին: Նա բարձր մակարդակի խաղացող է, բայց դա կարող է ցուցադրել միջինում 10-ից 1 խաղում:

Ես կարծում եմ, որ ակումբը պետք է վաճառի նրան հիմա: Նրա համար շատ դժվար կլինի կազմ վերադառնալը: Երբ տեսնում ես, որ Լուկակուն հիմա շատ գոլ է խփում, հասկանում ես, որ նա ստիպված էր հեռանալ, ու դա ճիշտ որոշում եղավ:

Պոգբայի գործակալն ասում է, որ «Յուվենտուսը» Պոլի տունն է: Ստացվում է, որ նա հեռացել է տանից տուրիստական ճամփորդության, իսկ հիմա ուզում է վերադառնալ: Այդպես է այս իրավիճակը երևում կողքից», - Փարքերի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0