TotalFootball.am


28.02.20 15:09

Սուլշեր. «Վստահ չէի, որ ողջ կլինեմ, երբ Ֆրեդը կրկին գոլ խփի»


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կատակել է ԵԼ 1/16 եզրափակչում թիմի կիսապաշտպան Ֆրեդի՝ «Բրյուգեի» դարպասն ուղարկած 2 գոլերի վերաբերյալ (5-0):

26-ամյա բրազիլացին վերջին 18 ամսվա մեջ առաջին անգամ աչքի ընկավ: Վերջին անգամ ՄՅՈՒ-ի կազմում նա գոլ էր խփել 2018 թվականի սեպտեմբերին՝ ԱՊԼ-ի շրջանակում «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (1-1): Այդ ժամանակ թիմը մարզում էր Ժոզե Մոուրինյուն, որին Սուլշերը փոխարնեց 2018-ի դեկտեմբերին:

«Ես շատ ուրախ եմ բոլորի համար, շատ ֆուտբոլիստներ ավելացրել էին: Բայց Ֆրեդը... Ես ընդհանրապես վստահ չէի, որ ողջ կլինեմ, երբ նա հաջորդ անգամ գոլ կխփի, քանի որ նա այնքան շատ փորձեր էր ունեցել:

Մի գոլը՝ ձախով, մյուսը՝ աջով: Մենք միշտ կատակում էինք այդ մասին: Եվ այնուամենայնիվ նա խփեց: Ես շատ ուրախ եմ նրա համար», - Սուլշերի խոսքերն է մեջբերել MEN-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0