TotalFootball.am


28.02.20 19:09

Կլոպն արձագանքել է «Լիվերպուլի» մասին Վերների խոսքերին


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է «ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ անգլիական ակումբ հավանական տեղափոխության մասին խոսքերին:

«Ես այդ մասին ասելու բան չունեմ: Բայց ես նախընտրում եմ, երբ ֆուտբոլիստները մեր ակումբի մասին դրական տոնայնությամբ են խոսում, ոչ թե՝ «Դա վերջին տեղն է, ուր ես կգնամ»: Այս տեսանկյունից դա հրաշալի է, բայց մնացած առումներով ոչինչ չունեմ ասելու», - Կլոպի խոսքերն է մեջբերել Liverpool Echo-ն:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ «Լիվերպուլը» պատրաստ է ակտիվացնել մինչև ապրիլի վերւ Վերներին գնելու հնարավորությունը, որպեսզի «ՌԲ Լեյպցիգին» վճարի 58 միլիոն եվրո և միանգամից սկսի բանակցությունները ֆուտբոլիստի հետ: Ընդ որում, հաղորդվում էր, որ 23-ամյա գերմանացին արդեն առաջարկ է ստացել «Բարսելոնայից» ու «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները մասնակցել է Բունդեսլիգայի 23 խաղի՝ դառնալով 21 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0