TotalFootball.am


19.03.20 23:45

Դատարանի որոշմամբ «Միլանի» հարձակվողը պետք է 16.5 մլն վճարի «Սպորտինգին»


Սպորտային արբիտրաժային դատարանը «Միլանի» հարձակվող Ռաֆաել Լեաուին պարտավորցրել է իր նախկին ակումբին՝ «Սպորտինգին» 16.5 միլիոն եվրո վճարել:

Նման վճիռը կայացվել է այն պատճառով, որ 2018 թվականին պորտուգալացին միակողմանի կարգով խզել էր պայմանագիրը «Սպորտինգի» հետ: Այս մասին հաղորդում է A Bola-ն:

Պայմանագրի խզումից հետո Լեաուն որպես ազատ գործակալ տեղափոխվել էր «Լիլ», իսկ 2019 թվականին «Միլանը» նրան գնեց 35 միլիոն եվրոյով:

Ի սկզբանե «Սպորտինգը» 20-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում էր 45 միլիոն եվրո, բայց դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 16.5 միլիոն: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին «Սպորտինգի» երկրպագուները ներխուժել էին ակումբի մարզաբազա ու ծեծել ֆուտբոլիստներին: Լեաուն, ինչպես և շատ այլ խաղացողներ, դրանից հետո լքեցին ակումբը, իսկ լիսաբոնցիները սկսեցին դատական գործեր հարուցել ֆուտբոլիստների դեմ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0