TotalFootball.am


20.03.20 18:42

Պելե. «Ռոնալդուն լավագույնն է աշխարհում. նա ամենակայուն ֆուտբոլիստն է»


Լեգենդար բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Պելեն նշել է, թե ում է համարում նոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին ու պատմության լավագույնին:

«Կարծում եմ՝ հիմա Կրիշտիանու Ռոնալդուն է լավագույնը աշխարհում: Նա ամենակայունն է: Բայց, իհարկե, պետք չէ մոռանալ նաև Լիոնել Մեսսիի մասին:

Ով է պատմության լավագույն ֆուտբոլի՞ստը: Սա դժվար հարց է: Չի կարելի մոռանալ Զիկոյին, Ռոնալդինյոյին, Ռոնալդոյին, եվրոպացիներից՝ Ֆրանս Բեկենբաուերին, Յոհան Կրուիֆին: Կարծում եմ՝ Պելեն լավագույնն էր բոլորից: Ինչո՞ւ: Որովհետև բոլորն իրենց համեմատում են ինձ հետ», - Պելեի խոսքերն է մեջբերել A Bola-ն՝ հղում անելով Philado յութուբյան ալիքին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0